Posted in Մայրենի

Դասարանում․ 30․09․2021թ․

Արև – երեք տառ, չորս հնչյուն

հարևան – վեց տառ, յոթ հնչյուն

Սևան – չորս տառ, հինգ հնչյուն

ոզնի – չորս տառ, հինգ հնչյուն

որսորդ – վեց տառ, յոթ հնչյուն

ելակ – չորս տառ, հինգ հնչյուն

երեխա – հինգ տառ, վեց հնչյուն

ճանապարհ – ութ տառ, յոթ հնչյուն

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 28․09․2021թ․

Տնային առաջադրանքներ.

1 Կատարի՛ր հանում և արդյունքը ստուգի՛ր գումարումով։

2509-1598

2509 Ստուգում՝+1001   
 1598   1598   
 1001   2509   

  10456-5987

10456 Ստուգում՝+5469  
  5987    5987  
 5469   10456  

1456-999

1456 Ստուգում՝+457   
  999    999   
 457   1456   

cv

2. Ըստ օրինաչափության, տրված թվերից հետո գրի՛ր ևս երեք թիվ։

8, 7, 15, 22, 37, 59, 96, 115.

5, 7, 12, 19, 31, 50, 81, 131.

Posted in Ուսումնական նյութեր

Մայրենի 27․0,9․2021թ․

1.Կարդա՛ Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթը:

Փիլոսը: Ստեփան Զորյան

a42aa811-51b4-43dd-9542-881f63c5e761-7

 Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝  անունը  Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է,թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:

Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.

— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:

— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:

Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:

Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.

-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…

-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի»  է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:

Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը,-նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի»  կանեն:

-Եկող անգամ էդպես էլ կանեմ, մայրի՛կ:

Եկող անգամ լաց լինելով գալիս է տուն:

-Ի՞նչ է պատահել,-հարցնում է մայրը:

-Գնացի դաշտ, մի հորթ պատահեց, փայտով խփեցի, ոտը կոտրվեց, հնձվորները բռնեցին ծեծեցին ինձ:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը: Հորթին փայտով չեն խփի, իսկ մարդի, հնձվորի պատահելիս՝ «բարի աջողում» կասեն:

-Լա՛վ, մայրի՛կ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մյուս անգամ հանդիպում է մի մեծ խումբ մարդկանց, որ մեռել էին տանում թաղելու:

-Բարի աջողո՜ւմ, բարի աջողո՜ւմ,- գոռում է Փիլոսը:

Մարդիկ բռնում են դրան՝ մի լավ ծեծում, և նա լալով գալիս է էլի մորը պատմում գլխով անցածը:

-Վա՜յ, տղա,- մեռելի պատահելիս՝ կտխրեն, լաց կլինեն, կասեն «աստուծով մխիթարվեք» :

— Լավ, եկող անգամ էդպես կանեմ,- խոստանում է Փիլոսը:

Մի քանի ժամանակ հետո գյուղով անցնելիս, տեսնում է հարսանիք, բակում մարդիկ, կանայք պարում են, ուրախանում:

Փիլոսը մոտենում է, ուրախության ու պարի տաք ժամանակը՝ գլխարկը վերցնում է ու բարձրաձայն լաց լինում.

-Աստուծով մխիթարվեք,-ասում է,-աստուծով մխիթարվեք…

Մարդիկ բռնում են դրան, մի լավ ծեծում ու հարսանիքից դուրս անում: Ճանապարհին պատահում է մի տերտերի.կարծում է՝ դա էլ է իրեն ծեծելու, հայհույ է անում, որ փախցնի:

Բայց տերտերը մոտենում, գավազանով խփում է դրան և ճանապարհը շարունակում:

Իսկ Փիլոսը գալիս է տուն ու բոլորը լալով պատմում է մորը.

-Վա՛յ, Փիլոս, վա՛յ,- ասում է մայրը: -Տերտեր տեսնելիս՝ գլխարկը կվերցնեն, կչոքեն և կասեն. «Օրհնի, տեր հայր»:

-Մյուս անգամ, մայրի՛կ, էդպես կանեմ:

Եվ շատ չի անցնում,  մի օր Փիլոսը գնում է անտառ: Շատ է գնում անտառում, քիչ է գնում, մեկ էլ պատահում մի արջի:

Փիլոս, դու փիլո՜ս…

Արջին տեսնում է թե չէ՝ ծունկ է չոքում ու ասում.

-Օրհնի՜, տեր հայր, օրհնի՜…

Արջը թաթերով խփում է դրան, գցում գետին ու վրան նստում:

Փիլոսը վախից լռում է ու շունչը քաշում իրեն:

Արջը տեսնում է էլ ձայն-շունչ չկա, թողնում է հեռանում:

Իսկ Փիլոսը վեր է կենում ու մինչև տուն վազելը մեկ է անում:

Ու այդ օրվանից, ասում են, Փիլոսը խելոքացել է, էլ հիմարություններ չի անում:

2.Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. գյուղացու մեկը, գլխով անցածը, պարի տաք ժամանակը, «հայ-հույ» անել, շունչը իրեն քաշել,  վազելը մեկ անել, հանդ, հանդիմանել, գավազան:

գյուղացու մեկը – չզարգացած , գլխով անցած – ինչ որ մեկի հետ պատահած դեպք, պարի տաք ժամանակը – ամենա թեժ պահին, «հայ-հույ» անել – աղմուկ բարցացնել, շունչը իրեն քաշել – լարվել, վազելը մեկ անել – պատրաստ լինել, միանքամից արձագանքել, հանդ – արտ, դաշտ, հանդիմանել – մեղադրել, դատապարտել, գավազան – թագավորների ձեռնափայտ:

3.(Լրացուցիչ առաջադրանք)

Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ

Պատրաստի՛ր  մի սիրուն աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան  տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ  կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել:Կարող ես Կոմիտասի ծննդյան շնորհավորանքի այլ տարբերակներ էլ մտածել։ Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ:

Ֆլեշմոբի իրականացման վերջնաժամկետը ՝ հոկտեմբերի 3

Posted in Ուսումնական նյութեր

Մաթեմատիկա 27․09․2021թ․

Գումարում։ Գումարման ստուգումը հանումով

Դասարանական առաջադրանքներ.

1 Կատարի՛ր գումարում և արդյունքը ստուգի՛ր հանումով։

Գումարելի+Գումարելի=Գումար
4156+123=4279

1 Կատարի՛ր գումարում և արդյունքը ստուգի՛ր հանումով։

Օրինակ՝ 4156+123=4279

+4156 Ստուգում՝4279   
  123    123   
 4279   4156   

585+585=1170

+ 585 Ստուգում՝1170   
  585    585   
 1170    585   

82844+7258=

+82844 Ստուգում՝90102  
  7258    7258  
 90102   82844  

4758+645

+4758 Ստուգում՝5403   
  645    645   
 5403   4758   

11111+11684

+11111 Ստուգում՝22795  
 11684   11111  
 22795   11684  

1147+5689

+1147 Ստուգում՝6836   
 5689   5689   
 6836   1147   

47859+16982

+47859 Ստուգում՝64841  
 16982   16982  
 64841   47859  

6729+1284

+6729  Ստուգում՝8013   
 1284    1284   
 8013    6729   

2 Հանումով ստուգի՛ր ճիշտ է արդյոք կատարվել գումարումը։

Օրինակ՝ 9999+55=10054

Ստուգում՝10054 
     55 
   9999 

25+7897=7922

Ստուգում՝ 7897 
     25 
   7922 

978+167=1154

Ստուգում՝ 1154 
    167 
    987 

3․ Երբ կանգառում ավտոբուսից իջավ 7 ուղևոր և ավտոբուս բարձրացավ 12 ուղևոր, ավտոբուսում ուղևորների թիվը դարձավ 24։ Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում մինչև կանգառ։

24 – 12 = 12

12 + 7 = 19

Պատ․՝ 19 ուղևոր։

4  Գնացքը երկու օրում անցավ 1255կմ ճանապարհ։ Երկրորդ օրն այն անցավ 25կմ-ով պակաս ճանապարհ, քան անցել էր առաջին օրը։ Որքա՞ն ճանապարհ է անցել գնացքը երկրորդ օրը։

1255 – 25 = 1230

1230 : 2 = 615

Պատ․՝ 615կմ․։

Posted in Ուսումնական նյութեր

Դասարանում 23․09․2021թ․

Գրի՛ր վարժությունները:

1.Տրված տառերն այբբենական կարգով դասավորի´ր: Ո՞ր տառերն են դուրս մնացել:Առանձնացրո՛ւ ձայնավորները:

Ճ, ջ, ժ, ձ, յ, ռ, ր, ց, է, ղ, փ,բ, ս, մ, ո, կ, ը, թ, ծ, վ, գ, ե, ա, ն, ի, տ, հ, պ:

Ա, բ, գ, ե, է, ը, թ, ժ, ի, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, ո, պ, ջ, ռ, ս, վ, տ, ց, փ։

Ու, օ։

2.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա. սրճեփ:

Դարպաս, եղինջ, թակարդ, կաթսա, շյուղ, պատշգամբ, սրճեփ։

3.Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունից  դո՛ւրս գրիր 5 ձայնավորով սկսվող և 5 բաղաձայնով սկսվող բառեր:

Օրան, ամպեր, արև, օդ, անձրև։

Դող,  մաղ, Երկիր, քուն, քամի։

Posted in Ուսումնական նյութեր

Մաթեմատիկա 23․09․2021

Տնային առաջադրանքներ.

1 Կատարի՛ր գումարում և արդյունքը ստուգի՛ր հանումով

672+672

+672  Ստուգում՝1344   
 672     672   
1344     672   

9182+98

+9182 Ստուգում՝9280   
   98   9182   
9280      98   

1487+561

+1487 Ստուգում՝2048   
  561   1487   
 2048    561   

89621+3810

+89621 Ստուգում՝93431  
  3810   89621  
 93431    3810  

2 Երկու օրում Գայանեն վաճառեց 240կգ վարունգ։ Առաջին օրը նա վաճառեց 20կգ ավելի, քան երկրորդ օրը։ Հաշվի՛ր, թե որքան է կազմում երկրորդ օրվա վաճառքի գումարը, եթե առաջին օրվանը կազմում է 10400դրամ։

240 – 20 = 220

220 : 2 = 110

110 + 20 = 130

10400 : 130 = 80

80 x 110 = 8800

Պատ․՝ 8800դրամ։