Posted in Ուսումնական նյութեր

Աշուն գիշեր 01․10․2021թ․


1
.Անգի՛ր  սովորիր Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունը:

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։

      2.  Կարմիրով, կապույտով գրված բառերի բացատրությունները սովորի՛ր։

Ձյունիկ – մանրափաթիլ ձյուն, շաղալեն – բարակ մաղելով, ծովի ծոցին – ծովի գրկում, ալ – մուգ կարմիր, հողմեր – ուժեղ քամիներ, հերկելով – վարելով, երան – թեթև՝ բարակ քամի։