Posted in Ուսումնական նյութեր

Ամեն ամեն ինչ ոսկեզոծվել է Համո Սահյան


Անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ

  1. Գրի՛ր քամի, բոց, ոսկեզօծ  բառերի հոմանիշները:  քամի – հողմ, սյուք, պտտահողմ, բոց – կրակ, ոսկեզոծ – ոսկեպատ, ոսկեզօծուն, ոսկեներկ։
  2. Գրի՛ր մեծահարուստ, տեր, ծով  բառերի հականիշները: մեծահարուստ – աղքատ, տեր – ծառա, հպատակ, ծով – ցամաք։
  3. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը և գրի՛ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Ոսկեզօծվել, տերը,  ոսկի, ծով,  բոց

Ոսկեզօծվել – 10 տառ, 11 հնչյուն։

Տերը – 4 տառ 4 հնչյուն։

Ոսկի – 4 տառ, 5հնչյուն։

Ծով – 3 տառ, 3 հնչյուն։

Բոց – 3 տառ, 3 հնչյուն։