Posted in Ուսումնական նյութեր

Հարաֆային Ամերիկա

Մեծությամբ 4-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 12 պետություն:

Հարավային Ամերիկայում, որը  ձևով նման է եռանկյան, ընդամենը 12 անկախ երկիր կա, նաև Գվիանան, որը պատկանում է Ֆրանսիային: Այս մայրցամաքի հսկայական մասը զբաղեցնում են Ամազոնյան ավազանի արևադարձային անտառները, որոնք կազմում են աշխարհի անտառածածկույթի մեկ երրորդը:

Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենեսուելայում` Հուրոն գետի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը` Անխելը, որն ունի 1054 մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլիան է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնկագուան է 6959 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը` Պատագոնիան։ Ամենաերկար գետը Ամազոնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է 6440 կիլոմետր։  Ամազոնում են գտնվում պիրանյա ձկները և հսկա ալիգատոր կոկորդիլոսները։ Հարավային Ամերիկան հարուստ է պղնձի, անագի, մոլիբդենի, ալյումինի, զմրուխտի, նավթի ու ածուխի հանքերով:

Զարմանալի փաստեր

Նիագարայից վայրկյանում թափվում է 20000 տակառ ջուր:

Այնտեղ է ամենաերկար մայրուղին՝ 5415 կմ:

Մեծ Կանյոնը աշխարհի ամենամեծ կիրճն է:

Աշխարհի ամենաերկար պետական սահմանը ԱՄՆ-ի և Կանադայի միջև է:

Առաջադրանքներ

Լրացնել բաց թողնված բառերը՝

Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամեն 12 անկախ երկիր կա, նաև Գվանան, որը պատկանում է Ֆրանսիային:

Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենասուելայում` Հուրոն գետի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը` , որն ունի 1054 մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլիան է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնկագուան է, 6959 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը՝ Պատագոնիան։ Ամենաերկար գետը Ամազոնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է 6440 կիլոմետր։  Ամազոնում են գտնվում պիրանյա ձկները և հսկա ալիգատոր կոկորդիլոսները։

Posted in Ուսումնական նյութեր

Դասարանում

1.Կետերի փոխարեն գրի՛ր է կամ ե:

  Կարդում  եմ,  երգում  ես,    ամենաեժան,  խաղացել  են,  էկրան

խաղացել  ենք,  Էջմիածին,  մանրե, ամենաերկար, տասներկու, վայրեջք,  տեսել  եք:

2. Կետերի փոխարեն գրի՛ր  օ  կամ ո:

Ոսկեզօծվել,   ովքեր,   որդի,  օդաչու,   ոսկի, տնորեն,  այսօր,  արջաորս,  ով,  մեղմորոր,   քնքշորեն,  անօգնական:

3. Ոսկեզօծվել, մեղմօրոր, քնքշորեն, տերև, վայրէջք, օգտակար, անէանալ (չքվել, անհետանալ) բառերով  փոքրիկ պատմությո՛ւն հորինիր:

Մի անգամ ես ըտանիքիս հետ գնացի անտառ այնտեղ շատ գեղեցիկ էր, ես տեսա, որ ամեն ինչ ոսկեզօծվել է, բոլոր տեևները դեղին էին, նրանց քնքշորեն տանում էր քամին, տերևները կամաց կամաց մեղօրոր անհետանում էին, նաև այնտեղ շատ օկտակար եղանակ էր, խոտերի մեջ չգվել էր նապաստակը։ Մենք շատ ուրախ ժամանակ անցկացրեցին իսկ հետո էլ գնացին տուն ես շատ – շատ ուրախ էի և կարծում եմ, որ մենք նորից կգնանք այդպիսի շատ գեղեցիկ տեղ։ Վայրէջքը շատ գեղեցիկ էր և անէլանելի։

Posted in Մայրենի

Լեզվաբանական ամսագիր # 21

«Չեմ հասկանում»․․․ կենդանին

Ավստրալիա բառացի նշանակում է «հարավային (երկիր)»։ Երբ եվրոպացիներն առաջին անգամ ոտք դրին հեռավոր հարավային այդ կուսական երկիրը, նրանց ուշադրությունը գրավեց չտեսնված ու չլսված մի կենդանի՝ անհամաչափ ոտքերով ու պարկաձև փորով։ Զարմանալի այդ կենդանու ոչ միայն կերպարանքը, առջևի ու ետևի ոտքերի անհամաչափ երկարությունը, այլև այն, որ պարկաձև փորում նա կրում էր իր ձագին, զարմացրել էին «չտես» եվրոպացիներին։ Ու նրանք դարձան բնիկներին և հարցրին.
—Ի՞նչ է սա։
Բնիկները, ձեռքները, ուսները շարժելով պատասխանեցին.
—Կեն-գու-րու (քեն-գու-րու)։
Այսինքն՝ «Ես քեզ չեմ հասկանում»։
Եվ այս պատասխանը եվրոպացիներն ընդունեցին իբրև կենդանու անուն, որն այդպես էլ կպավ-մնաց։
Ավելին։ Քանի որ Ավստրալիան կենգուրուների հայրենիքն էր, երկիրն ամբողջ ստացավ պատվավոր մի անվանում. այժմ շատ հաճախ Ավստրալիա ասելու փոխարեն այն շրջասությամբ կոչում «Կենգուրուների երկիր»։ Եվ սա տարածված սովորություն է լեզուներում. աշխարհները կամ քաղաքները շրջասությամբ կոչում են իրենց համար բնորոշ մի որևէ երևույթի կամ առարկայի անունով։ Այդպես Արևելքի հայտնի հայտնի աշխարհը՝ Ճապոնիան, անվանում են նաև «Ծագող արևի երկիր», Կանադան՝ «Կաղնու տերևի երկիր», Լիբանանը՝ «Մայրիների երկիր», Եգիպտոսը՝ «Բուրգերի երկիր», նաև «Նեղոսի պարգև», Վիեննան՝ «Վալսերի մայրաքաղաք», ալժիրյան էլ-Ուեդ փոքրիկ բնակավայրը՝ «Հազար գմբեթների քաղաք» (այստեղ գմբեթարդ տանիքներով բազում տներ կան), Վենետիկը՝ «Գոնդոլների քաղաք»…

Նյութը թվայնացրեց 5-րդ դասարանցի Ալիսա Արշակյանը
Աղբյուրը՝ Պետրոս Բեդիրյան «Բառերի խորհրդավոր աշխարհում»

Սառա Կարապետյանը տեսանյութով ներկայացնում և սովորեցնում է, թե ինչպես են բառերը դասավորում այբբենական կարգով՝https://www.youtube.com/embed/eIpJXVVgHm0?start=122&feature=oembed

Սովորեցի՞ք բառերը դասավորել այբբենական կարգով։ Հիմա խաղացեք 5-րդ դասարանցի Արսինե Կարապետյանի առաջարկած խաղը և ստուգեք, թե որքանով եք լավ կարողանում դասավորել բառերը այբբենական կարգով, խաղալու համար անցնել հղումով՝

Հարցեր, առաջադրանքներ։ Առաջարկում է 4-րդ դասարանցի Մանանա Ղազարյանը։

Գտի՛ր թաքնված բառերը։

աղծիկ- ծաղիկ
առծ- ծառ
ծանհեվի- հեծանիվ
ատուպհան- պատուհան
րեախե- երեխա

Ավարտի՛ր նախադասություները։

Երբ արջը զարթնեց տեսավ, որ արդեն աշուն է։
Ծաղիկը չորացել էր, մի տղա որոշեց նրանց ջրել, որպեսզի նրանք չթոռոմեն։

Գուշակի՛ր հանելուկը։

Երբ կտրտում մանրիկ- մանրիկ,
Լացացնում  է ինձ և քեզ,
Անունն ասա, թե գիտես:

Սոխ։

4-րդ դասարանցի Արփի Փարադյանն էլ հիշեցնում է, թե ինչպես են հնում կոչել շաբաթվա օրերը հայկյան տոմարով։

Իսկ դուք գիտե՞ք, որ հնում շաբաթվա օրերը հայկական տարբերակով այսպես էին հնչում՝ 

Արեգ – կիրակի
Լուսին – երկուշաբթի
Հրատ – երեքշաբթի
Փայլածու – չորեքշաբթի
Լուսնթագ – հինգշաբթի
Արուսյակ – ուրբաթ
Երևակ – շաբաթ