Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկական հնարքներ

Հնարք1-ին․

Եթե ծննդյանդ օրը բազմապատկես  2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես  50 –ով, ստացված թվին ավելացնես  քո ծննդյան ամիսը, արդյունքից  հանես 250, կստանաս  եռանիշ կամ քառանիշ  թիվ։  Եթե արդյունքում եռանիշ թիվ ստանաս, ապա ստացված թվի առաջին   թվանշանը ցույց կտա  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամիսը։ Եթե արդյունքում քառանիշ  թիվ ստանաս, ապա  ստացված թվի առաջին  երկու թվանշանները ցույց կտան  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամիսը։

24×2=48

48+5=53

53 x 50=2650

2650 + 11=2661

2661- 250 =2411

Հնարք 2-րդ․

Եթե մտապահես մի եռանիշ թիվ և  այդ թիվը երկու անգամ գրես կողք կողքի։ Այնուհետև ստացածդ  վեցանիշ  թիվը բաժանես  7-ի, հետո 11-ի, այնուհետև 13-ի, ապա արդյունքում   կաստանաս քո մտապահած թիվը։

100100:7=14300

14300:11=1300

1300:13=100

Հնարք 3-րդ․

Կոշիկիդ համարը բազմապատկիր 5-ով , ստացված թվին ավելացրու 50, արդյունքը բազմապատկիր 20-ով։ Եթե  այս տարի  ծննդյանդ տարեդարձը արդեն լրացել է, ապա  ստացված թվին ավելացրու 1021, իսկ  եթե դեռ չի լրացել, ապա՝ 1020։ Վերջում ստացված արդյունքից հանիր  ծննդյանդ տարեթիվը։ Արդյունքում  կստանաս քառանիշ թիվ, որի առաջին երկու թվանշանները ցույց կտան  կոշիկիդ համարը, իսկ մյուս երկու թվանշաները՝ տարիքդ։

36×5=180

180+50=230

230×20=4600

4600+1021=5621

5621-2012=3610

Հնարք 4-րդ․

Եթե տարիքդ բազմապատկես 5-ով, ստացված թվին ավելացրնես 8, արդյունքը բազմապատկես   2–ով, ստացված թվից հանես 6, արդյունքը բազմապատկես   10–ով, ստացված թվից հանես 100, արդյունքը փոքրացնես 100 անգամ,  կրկին կստանաս տարիքդ։

9×5 = 45

45+8=53

53×2=106

106-6=100

100×10=1000

1000-100 =900

900:100=9

Posted in Ուսումնական ժամերգություն

Ուսումնական ժամերգություն

  • Տերունական աղոթք

Հայ՛ր մեր, 

որ յերկինս ես, 

սուրբ եղիցի անուն  Քո, 

եկեսցէ արքայութիւն Քո, 

եղիցին կամք Քո 

որպէս յերկինս եւ յերկրի:

   Զհաց մեր հանապազորդ 

տո՛ւր մեզ այսօր. 

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 

որպէս եւ մեք թողումք 

մերոց պարտապանաց:

   Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 

եւ փառք յաւիտեանս.  ամէն:

Միասնական կատարում

Հատվածներ Սուրբ Պատարագից

  • Միասնական կատարում ՝ «Սուրբ Աստված»-խմբավար՝ Մարիամ Մնացականյան

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ ծնարր ի հայտնեցար, ողորմեա մեզ:

  • Միասնական կատարում՝ «Հիշեա Տեր»-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

  • Մարիմին տերունական-Արևելյան դպրոցի հանրակարթական երգչախումբ-խմբավար՝ Մարինե Ոսկանյան
  • Առաջի ՔոՏեր, Հազարաց հրեշտակապետքՔոլեջի պատանեկան երգչախումբ-խմբավար՝ Մարինե Մկրտչյան 
  • Միասնական կատարում՝ «Քրիստոս ի մէջ»-խմբավար՝ Սեդա Թևանյան

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ
Որ էնն Աստուած աստ բազմեցաւ
Խաղաղութեան ձայն հնչեցաւ
Սուրբ ողջույնի հրաման տւաւ
Եկեղեցիս մի յանձն եղև
Համբոյրս յօդ լրման տւաւ
Թշնամութիւնն հեռացավ
Սերն ընդհանուրս սփռեցաւ:
Արդ պաշտոնեայք բարձեալ ըզ ձայն
Տուք օրհնութիւն ի մի բերան
Միասնական աստվածութեան
Որում սրովբեքն են սրբաբան:

  • Միասնական կատարում՝ «Յամենայնի օրհնեալ ես, Տէր»-խմբավար՝ Մարինե Մկրտչյան

Յամենայնի օրհնեալ ես, Տէր.
օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ,
գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,
Տէր Աստուած մեր:

  • Ամեն հայր երկնավորՀարավային դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Մարիամ Մնացականյան 
  • Օրհնյալ է Աստված-Հյուսիսային դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան
  • Գոհանամք ըզ քեզ տէրԱրևմտյան դպրոցի հանրակրթական երգչախումբխմբավար՝ Սեդա Թևանյան
  • Ամէն, եղիցիՄիջին դպրոցի պատանեկան երգչախումբ-խմբավար՝ Լուիզա Քեշիշյան, նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան
  • Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»-խմբավար՝ Մարինե Ոսկանյան

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։