- Նախադասության ընդգծված բառը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:
ա) Հինավուրց, հնամյա, հնադարյան, վաղնջական, վաղեմի, նախնական, առաջվա:
- Պապս վաղեմի ժամանակներից մնացած այդ ամրոցի մասին շատ հետաքրքիր պատմություն էր պատմում:
- Չհամոզեցիք, իմ առաջվա մտքին եմ մնում:
բ) Փռվել, սփռվել, տարածվել, ընդարձակվել:
- Իջավ մութն ու կամաց-կամաց փռվեց քաղաքի ու նրա շենքերի վրա:
- Զրույցը ընդարձակվել ու մեկ էլ հասավ նրան, ինչ կարծես թե գաղտնի էր պահվում:
գ) Խրել, հորել, ծածկել:
- Նա գանձը հորել էր հովտի միակ կաղնու տակ:
- Ճանապարհի երկայնքով, իրարից մի քանի մետր հեռու, սյուներ էին խրել։
2.Կետերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:
Ազատ ոճի ըմբշամարտին հատուկ է հնարքների ազատությունը: Ասենք՝ թույլատրվում է բռնել մրցակցի ոտքը, ոտք գցել, գցել): դասական ոճի մարզիկը ոտքով հնարքների դիմելու իրավունք չունի: Երբ նորից կյանք մտան օլիմպիական խաղերը, դրանց ծրագրում, տեղ գտավ դասական ըմբշամարտը: Սկզբում քաշային բաժանումներ չկային:
3. Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:
- Ջուրը շատ սառն էր, ճիշտ օրվա նման:
- Ալեկոծված ծովը ծեծում էր ափերը:
- Ինչո՞ւ ես այդպես անշարժ նստել՝ փայտ կուլ տվածի նման:
- Մարդն այնպես արագ էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:
- Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո համարձակվեց ու մոտ եկավ:
- Ի վերջո այնպիսի մի տաճար կառուցեց որ բոլորին զարմացրեց իր արվեստով: