Posted in Ուսումնական նյութեր

Ուսումնական ամառ։ Իմ ամառային հանգիստը։

https://youtu.be/F0KwAaVg43E
https://youtu.be/xjNipPKLz6I

Բարև։ Ես Կատրինն եմ։ Շատ ուրախ եմ , որ արդեն սկսել եմ դպրոց հաճախել, քանի որ շատ էի կարոտել իմ դպրոցը, դասընկերներիս, ուսուցիչներիս, ինչպես նաև մեր ուրախ օրերը։ Բայց նաև ունեցել եմ շատ ուրախ ամառ, որի մասին կպատմեմ ձեզ։ Ես՝ ընտանիքիս հետ միասին հանգստացել եմ Եգիպտոսում՝ Հուրգադա քաղաքում։ Այնտեղ մենք շատ ուրախ ժամանական ենք անցկացրել՝ լողացել ենք ծովում, լողավազաններում, տեսել ենք շատ գեղեցիկ ձկների, զբոսնել ենք գեղեցիկ վայրերով, ամեն երեկո մասնակցել ենք երեխաների համար կազմակերպված հետաքրքրիր ծրարգրերին։

Հայաստանում նույնպես անցկացրել ենք շատ լավ օրեր։ Եղել ենք Լոռու մարզում՝ Ստեփանավանում։ Այնտեղ մենք այցելել են շատ գեղեցիկ և տեսարժան վայրեր՝ Դենտրոպարկ, Հնեվանք վանական համալիր, Ձորագետ։

Ձեզ եմ ներկայացնում իմ ամառային հանգստից ֆոտոշարքեր։