Posted in Մաթեմատիկա

Տնայինառաջադրանքների փաթեթ Հաշիվ և թիվ։ Բնական թվեր

1․ Ո՞ր թիվն է հաջորդում 148579 թվին։  148580

2 Ո՞ր թիվն է նախորդում 48547 թվին։   48548

3 Համեմատի՛ր․

  • 9999 > 9998
  • 1001000 = 1001000
  • 375648 < 385648
  • 89337658 < 3321002567
  • 111111 > 11112
  • ●      4․ Արեգն իր մտապահած թիվը բազմապատկեց 3-ով, ստացված թվին
    գումարեց 7 ու արդյունքը բաժանելով 2-ի ստացավ 20: Գտնել Արեգի
    մտապահած թիվը:20×2=40 40-7=33 33=11
    5․ Հեծյալը պետք է անցնի 140 կմ ճանապարհ։ Նա 3 ժամ ընթացել է՝
    յուրաքանչյուր ժամում անցնելով 20կմ և 4 ժամ՝ յուրաքանչյուր
    ժամում անցնելով 14կմ։ Հեծյալին ինչքա՞ն ճանապարհ է մնացել
    անցնելու։20×3=60 4×14=56 56+6-=116 140-116=24
    6․ 3 ժամում կառքն անցավ 65կմ։ Առաջին ժամում այն անցավ 25կմ,
    երկրորդում՝ 4կմ-ով պակաս։ Քանի՞ կիլոմետր անցավ կառքն երրորդ
    ժամում։
  • 25-4=21
  • 25+21=46
  • 65-46=19
  • 7․ Մի դպրոցում կա 217 աշակերտ, իսկ մյուսում՝ երկու անգամ
    ավելի։ Երկրորդ դպրոցում որքանո՞վ ավելի աշակերտ կա, քան
    առաջինում։ Ընդամենը քանի՞ աշակերտ կա երկու դպրոցներում։217×2=434 434+217=651
Posted in Բնագիտություն

Ինչ է բնությունը

Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմնե­րը՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։

Ի տարբերություն մյուս կենդանիների՝ մարդն օժտված է բանականությամբ և բնության բարիքնե­րը կարողանում է տնօրինել ըստ իր նպատակների։ Այդ պատճառով բնության վերաբերյալ գիտելիքնե­րը մեծ դեր ունեն մարդու կյանքում՝ առաջին հերթին բնությունը պահպանելու նպատակով: Բնությունը ուսումնասիրվում է տարբեր գիտությունների կողմից: Բնությունն ուսումնասիրող գիտությունների խումբը կոչվում է բնագիտություն:

Բնության մեջ մշտապես կատարվում են բազմապի­սի փոփոխություններ: Երկնքում իր դիրքն է փոխում Լուսինը, կայծակն է փայլատակում, անձրև է տեղում, երբեմն անձրևից հետո ծիածանն է հայտնվում, հա­տակին թափված ջուրն է գոլորշանում, ժանգոտում է երկաթե մեխը: Այս փոփոխությունները բնության երևույթներ են:

Բնության յուրաքանչյուր երևույթ ունի իր առաջաց­ման պատճառները և առաջացնում է իր հետևանքնե­րը: Օրինակ՝ ցերեկվա և գիշերվա հերթափոխության պատճառը Երկրի պտույտն է իր առանցքի շուրջ, իսկ տարվա եղանակների փոփոխությունները հետևանք են Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխության: Մարմինների ցած ընկնելու պատճառը Երկրի ձգողու­թյունն է: Քամու առաջացման պատճառներից է օդի անհավասարաչափ տաքացումը: Օդի ջերմաստի­ճանի իջնելու պատճառով ձմռանը ջուրը սառչում է: Գարնանը ձնհալը օդի ջերմաստիճանի բարձրանալու հետևանք է: Այս օրինակները միաժամանակ հաստա­տում են, որ բնության երևույթները փոխադարձաբար կապված են:

Ուսումնասիրելով «Բնագի­տություն» առարկան՝ դուք պատկերացում կկազմեք բնության զանազան երևույթների և դրանց առաջաց­ման պատճառների մասին, կարևոր տեղեկություններ կստանաք Տիեզերքի, Երկրի կառուցվածքի, բուսա­կան և կենդանական աշխարհների, մթնոլորտի, ջրո­լորտի և այլնի վերաբերյալ:

Առաջադրանք

  1. Նկարագրեք որևէ երևույթ և նշեք դրա առաջացման պատճառներն ու առաջացրած հետևանքները։

Օդի ջերմաստի­ճանի իջնելու պատճառով ձմռանը ջուրը սառչում է: Գարնանը ձնհալը օդի ջերմաստիճանի բարձրանալու հետևանք է:

2.Ըստ դասանյութում բերված նկարների՝ աղյուսակում գրեք կենդանի և անկենդան բնության մարմինների անուններ:

Կենդանի բնության մարմիններԱնկենդան բնության մարմիններ
մարդիկսարեր
Ծաղիկներքարեր
Ծառերլիճ, ջրվեժ
Լուսանձյուն