Posted in Հայրենագիտություն

Սմբատաբերդի մասին տեղեկություն

  • Սմբատաբերդը Վայոց ձորի և ընդհանրապես Սյունիքի հին և խոշոր ամրոցներից է. հավանական է, որ այն գոյություն է ունեցել անգամ 5-րդ դարից էլ շուտ։ Սյունյաց իշխաններ Վասակյանները, Եղեգիսը դարձնելով իրենց վարչաքաղաքական կենտրոնը, հավանաբար, Սմբատաբերդը դարձրել են իրենց ռազմական հենակետը։ Իսկ Օրբելյանների տիրապետության ժամանակ Սմբատաբերդը ավելի է ամրացվել։
  • Ստույգ հայտնի չէ այս ամրոցի իսկական անունը. ժողովուրդը ավանդաբար Սմբատաբերդ է կոչում, թերևս այն պատճառով, որ նրան մոտիկ Եղեգիս գյուղաքաղաքում թաղված է Օրբելյան թագակիր ասպետներց մեկը` Սմբատ թագավորը` ով, հնարավոր է, վերակառուցել է բերդը։ Առավել հավանական վարկածն այն է, որ ամրոցն իր անունը ստացել է 10-րդ դարում ապրած Սյունյաց Սմբատ իշխանի անունից։