Posted in Բնագիտություն

Ջրոլորտ, ջուրը բնության մեջ: Ջրի հատկությունները

  1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի  և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը  միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:
  2. Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:
  3. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ:Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ։
  4. Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կլիմայի վրա:Ջրի մյուս կարևոր հատկությունը  ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը:Ջուրը սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Օրինակ՝ ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգը: Իսկ ջուրը՝ սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործընթացը. կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:
  5. Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմում է:Օրինակ՝ ջրավազանները, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը