Posted in Իմ գրադարանը, Մայրենի

Ուսումնական գարուն

Ուսումնական գարուն նախագծի ընթացքում ես սկսել եմ կարդալ Հեկտոր Մալոյի Առանց ընտանիքի գիրքը։ Քանի որ ես դեռ չեմ ավարտել գիրքը կարծիքս հայտնել չեմ կարող, կհայտնեմ երբ կավարտեմ։ Բայց այս պահին ինձ շատ է դուր գալիս կարդալ այդ գիրքը, քանի որ այն անչափ հետաքրքիր է։ Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպես կադասավորվի հերոսի ճակատագիրը և արդյոք նա կգտնի իր իսկական ընտանիքը թե ոչ։

Posted in Իմ գրադարանը

Գրիմ եղբայրներ Ռապունցել

Ես շատ եմ սիրում <<Ռապունցել>> մուլտֆիլմը։ Այդ պատճառով որոշեցի կարդալ այդ հեքիաթը։ <<Ռապունցել>> հեքիաթը գրել են Գրիմ եղբայրները։ Ռապունցելը շաաաատ երկար մազերով գեղեցիկ մի աղջնակ էր, ում գողացել էր չար կախարդը թագավորից և թագուհուց։ Նա շատ բարի և գեղեցիկ էր։ Կախարդուհին շատ չար էր, քանի որ 12 տարեկանից  աղջնակին փակում էր անտառում գտնվող մի բարձր աշտարակում: Ինձ շատ դուր եկավ այս հեքիաթը, քանի որ այն լավ ավարտ ունեցավ։ Ընկերներիս խորհուրդ կտամ, որ կարդան։