Posted in Մայրենի 6, Ուսումնական նյութեր

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Posted in Մայրենի 6, Ուսումնական նյութեր

Իմ սարսափելի երազներից մեկը

Մի անգամ ես տեսել եմ շատ սարսափելի երազ, որի մասին ես ձեզ հիմա կպատմեմ։ Մի շատ սովորական օր առավոտյան ես արթնացա գնացի մայրիկիս և հայրիկիս բարևելու բայց երբ մտա սենյակ տեսա,որ ոչ մայրիկս կա ոչ էլ հայրիկս, ես վախեցա ու գնացի սենյակ, սկսեցի մայրիկին զանգել բայց նա չէր պատասխանում հետո հիշեցի, որ եղբայրս տանն է բայց երբ մտա եղբորս սենյակ տեսա, որ ինքն էլչկա։ Ես վախեցած հագնվեցի և դուրս եկա դուրս։ Երբ դուրս եկա տեսա,որ ամբողջ փողոցը դատարկ է, որոշեցի զանգել Արփիին բայց ինքնել չպատասխանեց։ Ու ես զանգեցի բոլոր իմ ծանոթներին, բայց նրանցից ոչվոք չպատասխանեց իմ զանգերին։ Այդ պահից հետո ես հասկացա, որ ես մենակ եմ մնացել այս աշխարհում։ Որոշեցի գնամ քնեմ։ Երբ արթնացա վազելով գնացի մայրիկիս և հայրիկիս սենյակ ու տեսա, որ իրանք քնած են։ Հետո գնացի եղբորս սենյակ ու տեսա,որ եղբայրս պառկած հեռախոսվ խաղ է խաղում: Զարմացած գնացի հեռախոսս վերցրեցի ու տեսա, որ ես ոչմեկին ել չէի զանգել, որոշեցի զանգել Արփիին ու Արփին պատասխանեց ես ուրախացա ու շարունակեցի իմ օրը։ Երբ եկավ քնելու ժամանակը ես պառկեցի ու հասկացա, որ այդ ամբողջ սարսափելի բանը ինչը որ ես տեսել եի այդ ամենը երազ էր։

Հույս ունեմ ձեզ դուր եկավ իմ պատմվածքը։

Շնորհակալություն կարդալու և լսելու համար։

Ցտեսություուունն։☺️

Posted in Մայրենի 6

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները: Ղ. Աղայան

Մաս 1

«Երեխե՛ք, նայեցեք այս վայր ընկած չինարի ծառին, տեսեք ինչպես մեկնվել է, և արդեն սկսել է փտիլ։ Մի ժամանակ սա դալար է եղել և ձեզ նման փոքր։ Բայց երբ որ սկսել է բարձրանալ՝ շատ գոռոզացել է։ Պտուղ չի ունեցել, որ ճղները կռացներ, գլուխը խոնարհեցներ։ Աստված սրան բարձրանալու շնորհք է եղել տված, բայց սա իր գլխի պատիվը չի իմացել, Աստուծո ողորմությունը չի հասկացել։ Այս հիմարն ուզեցել է այնքան բարձրանալ, որ գլուխը երկինք հասցնե և իր ճղներով երկնքի սիրտը ծակծկե։ Աստված բարկացել է սրա գոռոզ մտածության վրա և ահագին բարձրությունից տապալել է»։

Այս խոսքն ասողը Գյուլնազ տատն էր, որի անունը դուք, իմ փոքրիկ ընթերցողներ, պետք է որ լսած լինիք։ Լուսահոգին ամեն բան գիտցող մի պառավ էր և շատ երեխայասեր։ Օրը ցերեկով բոլոր երեխեքս հավաքվել էինք մոտը, հոգնած լինելով շատ խաղալուց, որ տատիկը մի բան պատմի մեզ, որ մենք հա՛մ լսենք, հա՛մ հանգստանանք։

Դուրսը, կանաչ խոտի վրա, մի տանձենու շվաքում էինք նստոտել։ Եղանակը գարնանային էր։

– Մենակ ծառերը չեն, որ հիմարաբար գոռոզանալ գիտեն, մի ժամանակ մարդիկն էլ են այդպես եղել։ Նրանք էլ մի աշտարակ են շինել այն մտքով, որ նրա ծայրը երկինք հասցնեն և այնտեղից Աստուծո հետ կռիվ սկսեն։ Աստված համբերել է միառժամանակ, մինչև նրանք աշտարակի ծայրը մոտեցրել են երկնքին և սկսել են ավելի գոռոզանալ։ Դրա վրա Աստուծո համբերությունը հատել է. նրանց աղմուկից ու աղաղակներից ձանձրացած՝ սաստիկ քամի է բարձրացրել և աշտարակի ամեն մի քարը, ամեն մի քարփիչը ուրիշ-ուրիշ աշխարհք է գցել…

Read more
Posted in Մայրենի 6

Գործնական քերակիանություն 05․04․24

1. Առանձնացրո՛ւ անձնանիշ և իրանիշ  գոյականները:
Գունդգնդապետգնդացիր, Եգիպտոս, եգիպտացիեգիպտացորեն, թիզ, թզուկձիակառքկառապանվաճառատունվաճառականուղեվարձուղևորվերելքվիրաբույժ, հնդկացիհնդկացորենհայ, Հայաստան, դերբայ, դերասանհացաբույսհացթուխ, խոհարար, խոհանոց, լրագիր,լրտեսհետախույզ, հետևանք:

2.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրո՛ւ անձնանուններ:
Լույս, լեռ, գառ, թագ, նազ, վարս, վարդ, ցող, արծիվ, սաթ, խաչ:
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:

Լուսինե, Լեռնուհի, Թագուհի, Նազենի, վարսահարդար, Վարդուհի ցողիկ, արծվիկ, Սաթենիկ, Խաչիկ։

3.Առաջին շարքի գոյականների հոմանիշները գտի՛ր երկրորդ շարքում և գրի՛ր կողք կողքի:
ա. սարսափավարտգրոհտանջանքծիծաղորոշում:
բ.  հարձակումտառապանքքրքիջահվճիռվերջ:

ա. հոտբողոքհռչակցավվախզայրույթ:
բ.   համբավկսկիծցասումգանգատբույրերկյուղ:

4.Յուրաքանչյուր շարքից վերցրո՛ւ մեկական գոյական և կազմի՛ր վեց բարդ գոյական:

ա. գիր, քաղաք, ծով, որս, լեռ, զարկ:
բ.  նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:

Գրասեղան, քաղաքապետ, ծովանկար, որսագող, լեռնաշղթա, զարկերակ։

ա. մայր, պատկեր, ավազակ, ճակատ, գինի, պար:
բ.  սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:

Մայրապետ, պատկերասրահ, ավազակատուն, ճակատամարտ, գինեգործ, պարախումբ։

5. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմի՛ր ածանցավոր գոյականներ:
ա. արհեստ, խմոր, թագ, գազան, հավաք, հեծանիվ, որս, զինվոր, դատ, ճանապարհ, բառ, ներկ, առևտուր, երշիկ, խորհուրդ:
բ.  -անոց, -ական, -արար,- որդ, -ավոր, -արան, -եղեն:

Արհեստանոց արհեստավոր, խմորեղեն, թագավոր, գազանանոց գազանական, հավաքական հավաքորդ, հածանվորդ, որսորդ, զինվորական, դատաոր դատարան, ճանապարհորդ, ներկարար, առրտրական, երշիկեղեն, խորհրդարար խորհրդավոր խորհրդարան։

6. Առանձնացրո՛ւ թանձրացական և վերացական գոյականները:
Երամ, հույս, կասկած, պատիվ, վերարկուճաշակճաշկարոտծխախոտ, գութ, նախանձ, երաժիշտբնավորությունքարարձագանքծառհուշհուշարձանվախնկարբողոքդասագիրք:

Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն 26.02.2024-01.03.2024. 

  1. Բացատրիր, թե ինչո՞ւ տրված բառերի հոգնակին ոչ թե -ներ, այլ -եր մասնիկով է կազմվել (բառի կազմությանն ուշադրաթյուն դարձրո՛ւ):

Նախապապ-եր, ծովաշն-եր (փոկեր), հնդկահավ-եր, ճակատամարտ-եր, լաստանավ-եր, դաշտավայր-եր, գետաձի-եր:
Բոլոր  բառերը բարդ բառեր են որոնց վերջին արմատները միավանկ են և հոգնակի են դարձել ԵՐ մասնիկով։
2. Երկու խմբի գոյականները նախ վանկատի՛ր, հետո դրանց հոգնակին կազմի՛ր և օրինաչափությունը բացատրի՛ր:

Օրինակ՝

ար — կըղ, նը — կար,

արկղ — արկղեր, նկար — նկարներ:

Ա. Վագր, աստղ, սանր, անգղ, կայսր, զեբր:
Վա-գըր, վագրներ
աս-տըղ, աղտղեր
սա-նըր, սանրեր
ան-գըղ, անգղներ
կայ-սըր,կայսրեր
զե-բըր,զեբրեր

Բ. Խրճիթ, ձկնիկ, դպրոց, գրիչ, կռիվ, գլուխ, տղա, կրակ:
խըր-ճիթ, խրճիթներ
ձըկ-նիկ, ձկնիկներ
դըպ-րոց, դպրոցներ
գը-րիչ, գրիչներ
կը-ռիվ, կռիվներ
գը—լուխ, գլուխներ
տը-ղա, տղաներ
կը-րակ, կրակներ

3. Տրված գոյականները դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Անգղ, կեղտաջուր, աստղ, գետաձի, հեռագիր, ճակատամարտ

  • Երկնքում մեկ-մեկ վառվեցին աստղեր, ամեն ինչ լռեց:
  • Հին զինվորը հիշում է բոլոր ճակատամարտները, որոնց ինքը մասնակցել է:
  • Ցրիչը մեկ ժամում բոլոր հեռագրերը բաժանեց:
  • Միայն անգղներ էին սավառնում այդ բերդի վրա:
  • Հետո գետաձիերը դուրս եկան ջրից ու, լայն բացելով ահռելի երախները, խոնարհվեցին հանդիսատեսներին:
  • ․Կեղտաջրերը ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով:

4. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ:

  • Ծովափղերը ավելի փոքր են, քան բծավոր փոկերը:
  • Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ ծովախորշերի ու գետաբերանների մոտ են հանդիպում:
  • Խորտակված սուզանավերի անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ:
  • Այս ու այն կողմ թափթփված արկղերը հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել:
  • Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ մանրերով տորթը զարդարեց:
  • Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր լողափերի երկարությամբ:

5. Տեքստում բոլոր գոյականները եզակի թվով են դրված: Որը պետք է հոգնակի դարձրո՛ւ:

  • Աշխարհում թանգարան շատ կա, սակայն թերևս միայն Անգլիայում է ստեղծվել ֆուտբոլին նվիրված թանգարան: Այս մարզաձևի սիրահարն այստեղ կարող է անցյալի նշանավոր մրցախաղի մասին ֆիլմ, ֆուտբոլի պատմությանը վերաբերող լուսանկար դիտել:
  • Թանգարանում հռչակավոր ֆուտբոլիստի մոմե արձանով սրահ կա: Այնտեղ ամեն ինչ է ցուցադրվում՝ հուշադրոշ, գավաթ, նույնիսկ՝ Պելեի շապիկը:

6. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր տրված բառերով:

Բազմություն, մարդկություն, ագզ, ժողովուրդ:

Մի երկրում ապրող մարդիկ, հավաքված մարդիկ, ամբողջ աշխարհում ապրող մարդիկ, նույն ազգությանը պատկանող բոլոր մարդիկ:

Posted in Մայրենի 6

Ախթամար բալադ

Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնյա,
Ծովն է մըտնում գաղտագողի
Ամեն գիշեր մի տըղա:

Ծովն է մըտնում առանց նավակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դեպի կըղզին դիմացի:

Խավար կըղզուց պարզ ու պայծառ
Մի լույս կանչում է նըրան,
Մի վառ փարոս նըրա համար,
Չըմոլորի իր ճամփան:

Սիրուն Թամարն ամեն գիշեր
Այնտեղ կըրակ է անում,
Եվ ըսպասում է անհամբեր
Այնտեղ` մոտիկ դարանում:

Ծըփում ծովն ալեծածան,
Ծըփում է սիրտը տըղի.
Գոռում է ծովն ահեղաձայն,
Նա կըռվում է կատաղի:

Եվ Թամարը սըրտատըրոփ
Արդեն լըսում է մոտիկ
Ջըրի ճողփյուն, ու ողջ մարմնով
Սիրուց այրվում է սաստիկ:

Լըռեց: Ծովի խավար ափին
Կանգնեց սեւ-սեւ մի ըստվեր…
Ահա եւ նա… իրար գըտան…
Կասկածավո՜ր լուռ գիշեր…

Միայն ալիքը Վանա ծովի
Մեղմ դիպչում են ափերին,
Հըրհըրելով հեռանում են
Շըշունջներով անմեկին:

Նըրանք ասես փըսփըսում են…
Ու աստղերը կամարից
Ակնարկելով բամբասում են
Լիրբ, անամոթ Թամարից…

Բամբասում են կուսի սըրտում…
Ժամ է արդեն… ու կըրկին
Մինն ալեկոծ ծովն է մըտնում,
Մյուսն աղոթում եզերքին…

«Ո՞վ է ջահել էն խիզախը,
Որ հենց հարբած իր սիրով,
Սըրտից հանած ահն ու վախը
Ծովն անցնում է գիշերով։

Ծովն անցնում է մյուս ափերից
Մեր Թամարին համբուրում…
Աղջի՞կ խըլի նա մեր ձեռի՜ց…
Ի՞նչի տեղ է մեզ դընում…»։

Էսպես ասին վիրավորված
Կըղզու միջի ջահելներ
Ու Թամարի ձեռքով վառած
Լույսը հանգցրին մի գիշեր:

Մոլորվեցավ խավար ծովում
Լողորդ տըղան սիրահար,
Ու բերում է հողմը, բերո՜ւմ
Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր…»։

Մոտ է ձայնը. խոլ խավարում,
Ժայռերի տակ սեպացած,
Ուր ամեհի ծովն է գոռում,
Մերթ կորչում է խլացած,
Ու մերթ լըսվում ուժասպառ.
«Ա՜խ, Թամա՜ր…»։

Առավոտյան ծովը ծըփաց,
Ափը ձըգեց մի դիակ,
Նըրա շուրթին, պաղ, կարկամած,
Ասես մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ.
«Ա՜խ, Թամա՜ր…»։

Այն օրվանից սըրա համար
Կըղզին կոչվեց Ախթամար։

առափնյա — ափի տարածության վրա գտնվող

ճողփել — լողալով

փարոս — որևէ բանի ուղեցույց

դարան — թաքստոց

ծփել — տարուբերել, շարժել

անմեկին — որ չի կարելի մեկնել

կուս — կուսակցական

ալեկոծ — ալիքներից ծեծված

կարկամած — կուչ եկած, կծկված:

Posted in Մայրենի 6

Գոյականի թիվ

Առաջադրանքներ

  1. Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու:

Գլուխ-գլուխներ
թվական-թվականներ
աստղ-աստղեր
երկիր-երկներ
սենյակ-սենյակներ
հարևան-հարևաններ
ծառ-ծառեր
պտուղ-պտուղներ
տեր-տերեր
ժապավեն-ժապավեններ
մարդ-մարդիկ
կին-կանայք

2. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի առաջին բադադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

Օրինակ՝

գառնարած – գառն — արած,

բեռնակիր – բեռն — ա — կիր,

մատնել -մատն — ել:

Գառնուկ- գառն — ուկ

բեռնել- բեռն — ել

դռնակ- դուռն — ակ

թոռնիկ- թոռն — իկ

լեռնային- լեռն — ային

ծոռնիկ-ծոռն — իկ

հարսնուկ-հարսն- — ուկ

մատնոց- մատն — ոց

ողնաշար- ողն — ա — շար

ձկնկիթ- ձուկ — կիթ

ոտնաման- ոտք — աման

մկնդեղ- մուկ — դեղ

3. Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու: Ո՞ր մասնիկով են նրանք հոգնակի դառնում:

Բեռ-բեռներ
գառ-գառներ
դուռ-դռներ
եզ-եզներ
թոռ-թոռներ
լեռ-լեռներ
ծոռ-ծոռներ
հարս-հարսներ
ձուկ-ձկներ
մատ-մատներ
մուկ-մկներ
նուռ-նռներ

4. Փորձի՛ր պարզել, թե հատուկ անուններից որոնք են չակերտներում գրվում:

Մենք վաղուց ենք անցել «Քաջ Նազարը»:

Շատ եմ հավանում Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը:

Այս գիրքը հրատարակել է «Շաղիկ» հրատարակչությունը:

Ընկերս աշխատում է «Նոր դպրոց» հրատարակչությունում:

Ամենաշատը սիրում եմ աշակերտական «Ծիր Կաթին» թերթը:

Կարդացե՞լ ես երիտասարդների «Լրագիր օր» շաբաթաթերթը:

Իրերը տեղավորել էր <<Էրեբունի>> հյուրանոցում ու հասել ընկերներին:

<<Ամերիկյան Գրումման Էրկրաֆտ>> ընկերությունը Բեն Ֆրանկլին սուզվող ապարատն ստեղծել է խորջրյա ուսումնասիրությունների համար:

Գագարինը առաջին մարդն էր, որ <<Վոստոկ>>տիեզերանավով տիեզերք թռավ:
Չակերտներով են գրվում այն հատուկ անունները, որոնք վերնագրեր են:

5․ Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:

Ապոլոն-11, Հաղթանակ, Հազարան բլբուլ, Կիևյան, Ջերմուկ, Դունկան, Աքսորականներն անտառում:

Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ Հազարան բլբուլ:

Հաղթանակ և Կիևյան կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

1969թ. ամերիկացի աստղագնացները Ապոլոն-11 տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան Դունկան զբոսանավի ուղևորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

Ջերմուկ հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:

Խորասուզված կարդում էր Մայն Ռիդի Աքսորականներն անտառում արկածային վեպը:

Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն

  1. Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:

Օրինակ՝

ամփոփաթերթ, ծաղկագիր — ամփոփագիր, ծաղկաթերթ:

Ծովասուն, ձեռնամարտ — ծովամարտ, ձեռնասուն։

Բևեռախույզ, երկրամերձ — երկրաբևեռ, մերձախույզ։

Ձկնակեր, մարդավաճառ — ձկնավաճառ, մարդակեր։

2.  Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:

ա) Ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու:

Ծաղիկ-ծաղկանոց

հյուր-հյուրանոց

ավազակ-ավազականոց

մեղու-մեղվանոց

բ) Գոգ, ձեռ, մատ:

Գոգ-գոգնոց

ձեռ-ձեռնոց

մատ-մատնոց

զ) Կապել, խարտել, սփռել:

կապել-կապոց

խարտել-խարտոց

սփռել-սփռոց

դ) Դրամ, կիլոգրամ, մետր:

դրամ-դրամանոց

կիլոգրամ-կիլոգրամանոց

մետր-մետրանոց

ե) Խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ:

խշշալ-խշշոց

մռնչալ-մռնչոց

3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մարդատար գնացքը կարո՞ղ է քսանմեկ րոպեում կտրել անցնել Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Խաղաղ օվկյանոսից մինչև Ատլանտյան: Դա նույնիսկ ինքնաթիռով հնարավոր չէ: Բայց ամերիկյան մի համալսարանի գիտնականներ պնդում են, որ այդ իրագործելի է: Մի ագգային գիտաժողովում նրանք ստորերկրյա նոր փոխադրամիջոցի նախագիծ են ներկայացրել:

 4. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու ող կոտրվել է: (ող, ոխ)

Ոխը սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ)

Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց բույն գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն)

Մի քանի հոգի ձեռք ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի բուն: (բույն, բուն)

Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել Վիկտորյայի շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

Տնեցիներն այնքան են վարժվել Վիկտորիայի անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

5. Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

մանրէսպան, միջօրե, լայնէկրան, երբևիցե այժմեական, ամենաէական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմեշ, դողէրոցք, ելևէջ, եղերերգ, երբևէ, ինչևիցե, մանրէ, հնէաբան, մանրէ, նախօրե, չեն, չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա: 

Posted in Մայրենի 6

ՀԻՆԳ ՀԱՍՈՒՆ ՏԱՆՁԵՐԸ

Առաջադրանքներ 

1. Մգեցված բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Ձաղկվել-ծեծվել

հույժ-կարևոր

Ցցավոր-ցից ցից

խանդավառեց-ոգևորեց

բարբարոսություն-թշնամություն

ամենամերձավորներն-ամենամտերիմները

փափագելիները-ցանկալիներ

2. Առանձնացրու այլ բառեր, որոնք քեզ համար հասկանալի չեն, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

3. Ինչպիսին էին տանձերը, նկարագրի՛ր օգտագործելով տեքստի բառերը։ 
Թխլիկ ու ալ, կենաց ավիշը` արեւից։

4. Վեց տարեկան տղայի համար ի՞նչ էր նշանակում տանձերին տիրանալը։ 
Կարծես թե ողջ աշխարհին էր տիրացել։

5. Տղան ինչո՞ւ էր տանձերն իրենը համարում, համամի՞տ ես իր տեսակետի հետ։ 
Քանի որ անձամբ էր ձեռք բերել տանձերը,դրա համար էր համարում իրենը։